Ռուսաստանում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 6611-ով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24News 

կորոնավիրուս

Ռուսաստանի 83 շրջանում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 6611-ով։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է ՌԴ օպերատիվ շտաբը։ Մեկ օրում մահվան 188 դեպք է գրանցվել։ Մահվան դեպքերի  ընդհանուր թիվը 11 հազար 205 է։

8378 մարդ ապաքինվել ու դուրս է գրվել հիվանդնանոցներին․ ընդհանուր առմամբ ապաքինվել է 497 հազար 446 մարդ։

Համավարակի ամբողջ ընթացքում երկրում հաստատվել է կորոնավիրուսի 720 հազար 547 դեպք։

 --0—ՄՀ