Տեղի կունենա Կարեն Վարդանյանի հիշատակին նվիրված մոմավառություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24News 

Կարեն Վարդանյան

Հուլիսի 11-ին, ժամը 20։00-ից Կասկադ համալիրի վերին հատվածում, որտեղից քաղաքի համայնապատկերն է երևում, տեղի կունենա Կարեն Վարդանյանի հիշատակին նվիրված մոմավառություն: Այս մասին հայտնել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության պատասխանատուն:

«Միջոցառման ընթացքում պահվելու է իրավիճակով պայմանավորված կանոնակարգը։ Հուսով ենք՝ եղանակը նույնպես կնպաստի նախաձեռնության իրականացմանը»,-ասված է հաղորդագրությունում:   --0—ՄՀ