Ֆրանսիան ցավում է Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի որոշման համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24News 

Սուրբ Սոֆիա

Ֆրանսիան ցավում է Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի որոշման համար: Այս մասին հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիայի ԱԳՆ-ն:

Թուրքիայի իշխանությունների գործողությունները «վտանգում են ժամանակակից և աշխարհիկ Թուրքիայի խորհրդանշական ակտերից մեկը», ասվում է հայտարարության մեջ:

Ֆրանսիայ ԱԳՆ հայտարարությունում ասված է, որ թուրքական իշխանությունների գործողությունները վտանգի տակ են դնում ժամանակակից և աշխարհիկ Թուրքիայի խորհդանշաններից մեկը։ ԱԳՆ-ն նշում է, որ տաճարը պետք է «ներկայացնի կրոնական ժառանգության բազմազանություն, երկխոսություն և հանդուրժողականություն»:

 Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել էր Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին հրամանագիրը՝ չեղարկելով 1934 թվականին Թուրքիայի իշխանություններից կողմից տաճարը թանգարանի վերածելու որոշումը:

Սուրբ Սոֆիայի տաճարը հիմնադրվել է քրիստոնեական կայսր Հուստինիանոսի կողմից և բացվել 537 թվականին: Տաճարը ավելի քան հազար տարի շարունակ քրիստոնեական աշխարհի ամենամեծ տաճարն է եղել:

--0—ՄՀ