«Մարդ սենց բախտ ունենա, թե չէ՝ մեզ նման»․ Նաիրա Կարապետյանը ՀՀԿ-ի մանդատ ստացավ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 13, 24News

Thumbnail

Ազգային ժողովը Նաիրա Կարապետյանին պատգամավորի մանդատ  տվեց:

ԱԺ նախագահը ԿԸՀ-ից ստացել է խորհրդարանի ՀՀԿ խմբակցության պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձանագրությունը:
Ըստ այդմ՝ մանդատը անցնում է ՀՀԿ համապետական ցուցակի հաջորդ թեկնածուին՝ Նաիրա Կարապետյանին:

Նորընտիր պատգամավորը երդվել է, որին արձագանքել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը.

«Մարդ սենց բախտ պետք է ունենա, որ վարչապետի ու կառավարության ներկայությամբ երդվի, թե չէ, մեզ նման»,-ասել է Շարմազանովը: