«Իմ քայլի» պատգամավոր Ծովինար Վարդանյանն ու դուստրը հաղթահարել են կորոնավիրուսը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24News 

Ծովինար Վարդանյան

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանն ու նրա դուստրը հաղթահարել են կորոնավիրուսը:

«Սիրելիներս, իմ ու Նանեի թեստերի պատասխանները բացասական են: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բժիշկներին, ովքեր մեծ հոգատարությամբ ու անգնահատելի համբերատարությամբ օգնեցին մեզ հաղթահարել հիվանդությունը, ընկերներիս, մտերիմներիս, ովքեր իրենց ուշադրությամբ և պատրաստակամությամբ օգնեցին վայելել մարդկային հարաբերությունների քաղցրությունը նույնիսկ մեկուսացման շրջանում»,- գրել է Վարդանյանը:  --0—ՄՀ   

Տեսանյութեր

Live

Լրահոս