Արզնի-Շամիրամ ջրանցքն ընկած քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24News 

հասարակական

Հուլիսի 11-ին, ժամը 09։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղձք գյուղի  Արզնի-Շամիրամ ջրանցքը քաղաքացի է ընկել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Որոնողական աշխատանքներին մասնակցում են 12 փրկարար-ծառայող, «Ջրառ» ՓԲԸ-ի 15 աշխատակից և գյուղի 20 բնակիչ։

--0--ԿԿ