Ավտովթար Արարատի մարզում․ բախվել են 01-ն ու BMW-ն․ կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24News 

հասարակական

Հուլիսի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Այգեզարդ գյուղի բնակիչ՝ 31-ամյա Արմեն Դ-ն Այգեզարդ գյուղի Ղարիբյան փողոցի 12 տան դիմաց իր վարած ՎԱԶ 2101 մակնիշի ավտոմեքենայով բախվել է նույն գյուղի բնակիչ՝ 47-ամյա Թորգոմ Մ-ին պատկանող կայանված BMW մակնիշի ավտոմեքենային, որն էլ, առաջ ընթանալով, բախվել է նույն գյուղի բնակիչ՝ 25-ամյա Գոռ Մ-ին պատկանող կայանված ՎԱԶ 211440 մակնիշի ավտոմեքենային, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Արմեն Դ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։ 

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս