Ուկրաինայում COVID-19-ի բուժման չորս դեղամիջոց են փորձարկում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24News 

կորոնավիրուս

Ուկրաինայում կորոնավիրուսի բուժման չորս դեղամիջոց են փորձարկում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով Ուկրաինայի Առողջապահության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությանը:

Ուկրաինայի Առողջապահության նախարարությունը թույլ է տվել իրականացնել COVID-19-ի դեմ պայքարի համար նախատեսված հայրենական արտադրության չորս դեղերի (Ամիզոն Մաքս, Ամիքսին IC, Բիովեն, Կորվիտին), կլինիկական փորձարկումներ: Որոշ փորձարկումներ արդեն վերջնական փուլում են:

Արդյունքները ստանալուց հետո եզրակացություններ կարվեն կորոնավիրուսային հիվանդության բուժման մեջ դեղամիջոցների օգտագործման հնարավորության մասին:

--0--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս