Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհը բեռնատարների համար փակ է

ԵՐԵՎԱՆ, Նոյեմբեր 13, 24News

Thumbnail

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում՝  տեղեկացնելով, որ մերկասառույցի պատճառով կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների համար փակ է Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը։

Դա է պատճառը, որ  Ստեփանծմինդա-Լարս անցակետի ռուսական հատվածում ժամանակավորապես դադարեցվել է բեռնատարների մուտքը դեպի Վրաստան։

«Մարդատար ավտոմեքենաների համար և՛ անցակետը, և՛ Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը բաց են։

Խորհուրդ ենք տալիս երթևեկել միայն ձմեռային անվադողերով»,- ասված է գրառման մեջ: