Վերջին 1 օրում COVID-19-ից 6 մարդ է մահացել, ամենաերիտասարդը 37 տարեկան է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 12, 24News

կորոնավիրուս

Հուլիսի 12-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 31969 դեպք, որից 19633-ը՝ առողջացած, 565-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11589 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 134989 թեստավորում:

Այսպիսով, ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 577 նոր դեպք և 214 առողջացած։

Վերջին 1 օրում կորոնավիրուսից 6 մարդ է մահացել: Առողջապահության նախարարությունը մահվան դեպքերի մասին հայտնում է, որ պացիենտները եղել են 65 (կին), 87 (կին), 67 (տղամարդ), 37 (տղամարդ), 63 (տղամարդ) և 86 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 182 է:

--00—ԼՄ