Երեկոյան ժամերին կլինեն ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ՝ կարկուտ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 12, 24News

անձրև

Սև ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հուլիսի 12-13-ին հատկապես երեկոյան ժամերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ կարկուտ, ամպրոպների ժամանակ հնարավոր են ուժեղ քամիներ , պոռթկումները մինչև 25-30մ/վրկ։

Այդ մասին հայտնում է ԱԻՆ-ը:

Ազգաբնակչությանը խորհուրդ ենք տալիս ամպրոպի ժամանակ խուսափել բացօթյա տարածքներում գտնվելուց։

--00—ԼՄ