Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է 4-րդ սպանվածի՝ ավագ լեյտենանտի անունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 13, 24News

1

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարություն է տարածել, որ Տավուշի ուղղությամբ առավոտյան վերսկսված փոխհրաձգության արդյունքում սպանվել է ավագ լեյտենանտ Մահմուդով Ռեշադ Ռեշիդ օղլուն (Mahmudov Rəşad Rəşid oğlu): Այդ մասին գրում է razm.info-ն:

Ադրբեջանական կորուստների մասին քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրել է նաև ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Չորրոդ զոհը հաստատեցին։ Լավ էլ կամաց-կամաց տալիս են»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ Թովուզի ուղղությամբ երեկ ադրբեջանական կողմը հայտնել էր 2 կորուստի և 5 վիրավորի մասին, իսկ ավելի ուշ վիրավոր զինծառայողներից մեկը մահացել էր հիվանդանոցում։

--00—ԼՄ