Վերջին 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 182 դեպք, ապաքինվել է 232 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 13, 24News

կորոնա

Հայաստանում հուլիսի 12-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 182 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը 32151 է, ապաքինվել է 232 մարդ, շարունակում է բուժվել 11530-ը:

Երկրում հիվանդության բռնկումից ի վեր՝ ընդհանուր առմամբ ապաքինվել է 19865 մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 8 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 573 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 183-ի։

Թեստավորվածների ընդհանուր թիվը 135,687 է:

--00—ԼՄ