Հրաժարվել են ասել՝ ի՞նչ հիմքով են բերման ենթարկում «ՎԵՏՕ»-ի 7 անդամներին. հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 13, 24News

նարեկ

«ՎԵՏՕ» նախաձեռնությունը առավոտյան տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ոստիկանները հրաժարվել են պատասխանել հարցին, թե ի՞նչ հիմքով են բերման ենթարկում «ՎԵՏՕ» շարժման 7 անդամներին։

«Այսօր՝ հուլիսի 13-ին, Խոր Վիրապ վանական համալիրից մեծաքանակ ոստիկանական ուժեր, բռնի ուժ կիրառելով, ապօրինի բերման են ենթարկել «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանին, նախաձեռնող խմբի անդամներ Ռոբերտ Մելքոնյանին, Աննա Հակոբյանին, Սասուն Մալյանին, Ալբերտ Ունուսյանին, Մհեր Ալմոյանին, Անի Հովհաննիսյանին, ով հանդիսանում է նաև Analitik.am լրատվականի գլխավոր խմբագիրը, և տեղում գտնվող այլ քաղաքացիների։

Այս պահին 15 քաղաքացի բերման է ենթարկվել Արարատի մարզի բաժիններ։

Ոստիկանները հրաժարվել են պատասխանել հարցին, թե ինչ հիմքով են բերման ենթարկում «ՎԵՏՕ» շարժման 7 անդամներին։

Այս ձերբակալությունները միանշանակ ապօրինի և անհիմն են, հրահանգավորված են քաղաքական իշխանությունների կողմից և նպատակ են հետապնդում սահմանափակել քաղաքացիների՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված ազատ խոսքի իրավունքը։

Կոչ ենք անում լրագրողներին և իրավապաշտպաններին արձագանքել տեղի ունեցող ապօրինի իրադարձություններին»,ժնշված է հայտարարությունում։

--00—ԼՄ