ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 13, 24News
Անցած օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 9 նոր դեպք: Կառավարության պաշտոնական կայքում հրապարակված թվերի համաձայն՝ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 995-ի:
Ապաքինման նոր դեպքերի մասին տեղեկություններ չկան․ դրանք դեռ 857-ն են: Երկրում համավարակի սկսվելուց ի վեր 15 մարդ է մահացել:
Միևնույն ժամանակ Վրաստանի 31 քաղաքացի, այդ թվում՝ 28 զինծառայող, բուժման նպատակով տեղափոխվել է այլ երկրներից: Կարանտինում 5․001 մարդ կա, իսկ հիվանդանոցներում՝ 219:
--00—ԼՄ