Դոլարի նկատմամբ դրամն արժեզրկվել է․ Ջանջուղազյանը իրավիճակը «օրինաչափ» է գնահատում

ԵՐԵՎԱՆ, Նոյեմբեր 13, 24News

Thumbnail

Վերջին 1-2 շաբաթում ունենք խնդիր, այդ թվում դոլարի նկատմամբ դրամի արժեզրկման իմաստով: Այս մասին ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, դիմելով ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանին, ասել է ԱԺշ պատգամավոր  Տիգրան Ուրիխանյանը։ Ինչպե՞ս է կառավարությունը  դիմագրավելու այդ միտումին, որը ըստ կանխատեսումների կարող է շարունակվել ևս կես տարի:

Ի պատասխան՝ Ատոմ Ջանջուղազյանն ասել է, որ այդ հարցը քննարկել են նաև ԿԲ-ի հետ և կարող են արձանագրել, որ մտահոգվելու առիթ չունեն, որը կստիպի վերանայել իրենց կանխատեսումները.

«Ձեր նշած վերջին շաբաթների զարգացումները գնահատվում է որպես օրինաչափ, ամեն ինչ գտնվում է վերահսկողության ներքո: Բոլոր դեպքերում դա պետք է մեր ուշադրության կենտրոնում լինի, որովհետեւ այդ տատանումները կարող են ազդել ամեն ինչի վրա»,-ասել է Ջանջուղազյանը: