Սա կոտրված օգտատիրոջ պրոֆիլ է․ նրա տեղը գրողը ադրբեջանցի է․ մեդիափորձագետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 13, 24News

սամվել

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան էջում տեղադրել է հայկական անուն-ազգանունով ադրբեջանցիների՝ կոտրած էջի օգտատիրոջ գրառում, որում վերջինս հայտնում է, թե իբր հայկական կողմը կորուստներ ունի։

«Սա կոտրված հայաստանյան օգտատիրոջ պրոֆիլ է։ Մարդը այս պահին փորձում է վերականգնել հաշիվը։ Իսկ իրա տեղը գրողը, բնականաբար, ադրբեջանցի է։ ՄԻ հավատացեք սենց բաների։ Խմբերի ադմիններ, բարի եղեք ջնջեք նման գրառումները, տիրություն արեք ձեր խմբերին»,- գրել է մեդիափորձագետը։

--00—ԼՄ