Հայկական կողմը 5 վիրավոր ունի՝ 2 ոստիկան և 3 պայմանագրային զինծառայող. Տավուշի մարզպետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 13, 24News

Հայկ

«Այս պահին ունենք 5 վիրավոր՝ 2 ոստիկան և 3 պայմանագրային զինծառայող, - այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

Ըստ աղբյուրի՝ բոլոր վիրավորներն այս պահին իրենց լավ են զգում։

«Հույս ունեմ՝ շուտով կապաքինվեն և կվերադառնան իրենց ընտանիքներ»,- ասելէ մարզպետը, ապա հավելել, որ վիրավորներից չորսն այս պահին գտնվում են Բերդի հիվանդանոցում, մեկը տեղափոխվել է Երևան։

Նշենք, որ քիչ առաջ ՊՆ խոսնակը հայտարարել է, որ իրավիճակը սահմանին պարբերաբար սրվում է. «Այս պահի դրությամբ հրետակոծություններն ու հարվածային ԱԹՍ-ի կիրառման պարբերականությունը նվազել է։ ՀՀ ԶՈւ ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը։ Հայկական կողմը կորուստներ չունի»։

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ի ցերեկը՝ ժամը 12:30-ի սահմանում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները անհասկանալի պատճառով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են արել:

Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13: 45-ին Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան:

Հուլիսի 13-ի առավոտյան ադրբեջանական կողմը վերսկսել է կրակոցները:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս