Երբ կա արտաքին ագրեսիա, ներքաղաքական պայքարը դավաճանություն է հայրենիքիդ հանդեպ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News 

քաղաքական

«Երբ կա արտաքին ագրեսիա, ներքաղաքական պայքարը շարունակելը, ոչ միայն անթույլատրելի, այլև դավաճանություն է տեսակիդ ու Հայրենիքիդ։ Պատերազմում լինում են թե հաջողություններ, թե անհաջողություններ: Երեկ թշնամին նախահարձակ էր և ի տարբերություն 2016-ի ինքն էլ դիրքային ու մարդկային կորուստներ տալով՝ հետ է շպրտվել»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

«Ապրեն մեր տղերքը… Փառք մեր բանակին, փառք հայ զինվորին … Մենք էլ միշտ, անկախ հաջողությունից և անհաջողությունից, պարտավոր ենք բանակին թիկունք լինենք, պաշտպանելով մեր հայրենիքը, մեր տեսակը, մեր ունեցածը, անկախ քաղաքական հայացքներից ու իշխանության հանդեպ վերաբերմունքից, և սա է, որ աղոթքի պես մեզ կհասցնի վերջնական հաղթանակի։

Ու թող Աստված պահի և պահպանի հայ զինվորին և Հայաստանը»,-գրել է Սարգսյանը։

--0--ԿԿ