ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News
«Ադրբեջանական զինված ուժերը 82 մմ տրամաչափի ականանետից յոթ արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Տուժածներ չկան, վնասվել է բնակելի տներից մեկի տանիքը»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Ավելի ուշ Ստեփանյանը կատարել է նոր գրառում և հայտնել, որ ադրբեջանական զինված ուժերը 120մմ տրամաչափի ականանետից երեք արկ են արձակել Չինարիի ուղղությամբ։ Արկերից մեկը ընկել է տան վրա, երկուսը՝ բակում։
ՊՆ խոսնակի փոխանցմամբ՝ տուժածներ չկան։
--0--ԿԿ