Տանկեր, հրետանային միջոցներ, ԱԹՍ-ներ. թշնամին Տավուշում կիրառել է գրեթե ամեն ինչ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News 

Տավուշում հուլիսի 12-ից սկսված ու մինչև հիմա չդադարած ադրբեջանական զինված ուժերի գործողությունները շարունակվում են որոշակի սաստկացումներով ու դադարներով։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում տեղեկացրել է Վ․ Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարա-շտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ թեև իրավիճակը համեմատաբար հագիստ է, բայց ցանկացած պահին կարող է փոխվել, քանի որ սովորական հրաձգայինից մինչև հրետանային միջոցների անցումը շատ կտրուկ է տեղի ունենում։ 

«Դժվարանում եմ գնահատական տալ, թե ինչ օպերացիա էր պլանավորում Ադրբեջանը։ Ժամանակ է պետք, որպեսզի լիարժեք վերլուծենք, թե ինչ բնույթի օպերացիա է եղել, ինչ նպատակներ է հետապնդել թե’ ռազմական, թե’ քաղաքական, բայց հաշվի առնելով բազում տնտեսական, քաղաքական և այլևայլ հարցեր, կարող են լինել տարբեր բնույթի սադրանքներ հակառակորդի կողմից։ Չեմ բացառում՝ սցենարային առումով փոփոխություններ լինեն, սակայն դժվար է կանխատեսել։ Այս պահի դրությամբ 24 ժամ զարգացումներ կան Տավուշի ուղղությամբ»,- ասել է նա։

Ըստ Հովհանիսյանի՝ երեկ գիշեր հայկական կողմից խոցվել են մի քանի մարտական ԱԹՍ-ներ։ 

«Հստակ թվերը չեմ կարող նշել, բայց ընդհանրապես զորային օղակում եղած գրեթե ամեն ինչ կիրառվել է՝ և՛ տանկեր, և՛ հրետանային ու բոլոր տեսակի հրաձգային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ»,- տեղեկացրել է Հովհաննիսյանը։ 

Շարունակությունը՝ տեսանյութում։ 

--0--ԿԿ