Զոհրաբ Մնացականյանը Դավիդ Զալկալիանիի ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News 

․

Հուլիսի 13-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Վրաստանի իր գործընկերոջ` Դավիդ Զալկալիանիի հետ։

ԱԳ նախարար Մնացականյանը հանգամանալից ներկայացրեց հայ-ադրբեջանական սահմանի մի հատվածում իրավիճակի լարվածությունը։

Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց տարածաշրջանում իրադրության ապակայունացմանն ու անվտանգության խաթարմանն ուղղված Ադրբեջանի կողմից գործողությունների անթույլատրելիությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

--0--ԱՀ