Կոչ ենք անում անմիջապես դադարեցնել ուժի կիրառումը և խստորեն պահպանել հրադադարը․ ԱՄՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News 

․

ԱՄՆ-ն խստորեն դատապարտում է հայ-ադրբեջանական պետական սահմանին ուժի կիրառումը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրթագուսը:

«Կոչ ենք անում կողմերին անմիջապես դադարեցնել ուժի կիրառումը, օգտագործել գոյություն ունեցող կապի միջոցները՝ իրավիճակի հետագա սրացումից խուսափելու համար և խստորեն պահպանել հրադադարը»,- նշել  է Պետդեպարտամենտի խոսնակը:

ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, հավատարիմ է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատև, խաղաղ լուծման հասնելու հարցում կողմերին աջակցելու հանձնառությանը։

«Միացյալ Նահանգները միանում է առարկայական բանակցությունները որքան հնարավոր է շուտ վերսկսելու վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահների կոչին և շեշտում է ԵԱՀԿ դիտորդների՝ հանգամանքների նպաստավոր լինելուն պես տարածաշրջան վերադարձի կարևորությունը»,- ընդգծել է Օրթագուսը:

--0--ԱՀ