Հակառակորդը հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 14, 24News

սահման

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել. «Հակառակորդը հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները։ Տուժածներ չկան»։

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ի ցերեկը՝ ժամը 12:30-ի սահմանում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները անհասկանալի պատճառով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են արել:

Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13: 45-ին Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան:

Հուլիսի 13-ի առավոտյան ադրբեջանական կողմը վերսկսել է կրակոցները, իսկ 14-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանին՝ ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից, դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը հայկական կողմը կրակով կասեցրել է։ Մի քանի րոպե առաջ, սակայն, Բերդ համայնքի ուղղությամբ կրակոցները վերսկսվել են: 

--00—ԼՄ