ՀՀ քաղաքացիական բնակչության դեմ ագրեսիվ գործողությունները կստանան համարժեք պատասխան. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 14, 24News

ագն.

ԱԳՆ խոսնակը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել.

«Ադրբեջնական կողմը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին՝ դիտավորյալ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներն ու բնակչությունը և ընդլայնելով լարվածության աշխարհագրությունը: Այսօր հարվածային ԱԹՍ-ի միջոցով հրետանակոծման է ենթարկվել Բերդ քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները:

ՀՀ քաղաքացիական բնակչության անվտանգության դեմ ուղղված այս ագրեսիվ գործողությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանը, որի ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը»,-հայտնում է ԱԳՆ խոսնակը:

--00—ԼՄ