Հայկական կողմը 2 զոհ ունի. ՊՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 14, 24News

զոհ

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ հայկական կողմը 2 զոհ ունի:

«Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը:

Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակացությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,-գրել է Շուշան Ստեփանյանը:

Նշենք, որ հուլիսի 14-ին գիշերը, ինչպես նաև առավոտյան հակառակորդը վերսկսել է կարկոցները Տավուշի մարզի ուղղությամբ: Թիրախում Բերդ համայնքի քաղաքացիական ենթակառուցվածքներն են: Ադրբեջանական կողմը հայտնել է 11 զոհերի մասին, որոնց թվում են զինվորական բարձրաստիճան պաշտոնյաներ:

--00—ԼՄ