Հայաստանի ԶՈւ-ն իրենց առջև դրված խնդիրն իրականացրել են բարձր մակարդակով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News 

հասարակական

Հայաստանի Զինված ուժերն իրենց առջև դրված խնդիրը իրականացրել են բարձր մակարդակով, «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին։

Օհանյանն ասում է՝ սադրանքը կազմակերպել է Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը, իսկ նման քայլի դիմելու պատճառները բազմաթիվ կարող են լինել: Սա լոկալ ընդհարում է, և կարևոր է, որ այն լայնամասշտաբ գործողությունների չվերածվի, նշում է նա. - «Լոկալ ընդհարումները միշտ հետևանքներ ունենում են, այսինքն` իրենք փորձում են նորից այլ վայրերում, այլ տեղերում սադրանքներ կազմակերպել: Աստված չանի, որ սա վերածվի լայնամասշտաբ գործողությունների, բայց գտնում եմ, որ ի վերջո այն հիմքը, այն իրադրության տվյալներն այսօր չկան, որ լայնամասշտաբ գործողություններ սկսեն, բայց համենայն դեպս Զինված ուժերը պետք է պատրաստ լինեն: Իմ խորին համոզմամբ` Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը և Արցախի Պաշտպանության բանակը կիրառման պլանների համաձայն պատրաստ են ցանկացած գործողությունների` ոչ միայն պաշտպանական, այլև կանխարգելիչ, պատժիչ, պարտադրող գործողությունների»:

Օհանյանն անդրադաձավ նաև երեկ ՀԱԿՊ-ի հրավիրված և կարճ ժամանակ անց անորոշ ժամանակով հետաձգված նիստին, որի օրակարգում պետք է լիներ ՀԱՊԿ անդամ երկիր Հայաստանի սահմանի վիճակը: 2008-ից մինչև 2016-ի սեպտեմբերը պաշտոնավարած Օհանյանը ասում է` ՀԱՊԿ-ում կոնսեսնսուսի հասնելը միշտ էլ դժվար է եղել. - «Որովհետև տարբեր երկրներ տարբեր հարաբերություններ ունեն նաև Ադրբեջանի հետ, բայց գտնում եմ, որ ՀԱՊԿ-ը պետք է իր մեջ ուժ գտնի և դատապարտի Ադրբեջանին, որոնք որ սադրանք են կազմակերպել: Ռազմական օգնություն խնդրելու համար ընթացակարգեր գոյություն ունեն. պետության ղեկավարությունն Անվտանգության խորհրդի անցկացնելուց, կառավարության նիստ անցկացնելուց հետո կարող է դիմել, բայց այն իրավիճակը չէ, ՀԱՊԿ-ին մենք կարող ենք դիմել, եթե ավելի լայնամասշտաբ, ավելի տարածաշրջանային ընդհարում լինի»:

--0--ԿԿ