1-ին զորամիավորման հրետավորներն անցկացրել են մասնագիտական վարժանքներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News 

հասարակական

Հուլիսի 13-ին 1-ին զորամիավորման հրետանային ստորաբաժանումները ամփոփիչ ստուգումների շրջանակում անցկացրել են մասնագիտական վարժանքներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Հրետանային հաշվարկները ճշգրտել են պայմանական հակառակորդի նշանակետերի տվյալները, ներդաշնակ և հմուտ գործողություններով անվրեպ իրականացրել առաջադրված  կրակային խնդիրները։

--0--ԿԿ