Վարչապետի պաշտոնական կայքը կոտրել են «Anti-Armeni» թիմի մասնակիցները. Սամվել Մարտիրոսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News 

հասարակական

Ադրբեջանցի հաքերները կոտրել են վարչապետի պաշտոնական կայքը՝ primeminister.am-ը: Տեղակատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը 24News-ի հետ զրույցում նշեց, որ ադրբեջանցիների թիրախում են հայտնվել նաև gov.am, e-gov.am  կայքերը:

«Կոտրել են «Anti-Armeni» ադրբեջանական թիմի մասնակիցները: Դա հակերային հայտնի թիմ է, որը տարիներ շարունակ գործում է Հայաստանի դեմ: Կայքերի վրա նրանք ադրեբջանական քարոզչական նյութեր են տեղադրել: Բայց մեր մասնագետները շատ արագ կայքերն անջատել են սերվերից, այսինքն՝ այդ քարոզչական նյութերը երկար չեն մնացել»,- ասաց Մարտիրոսյանը:

Մեզ հետ զրույցում նա նշեց, թե մանրամասն չի տիրապետում՝ ադրբեջանցիներին ինչպես է հաջողվել կոտրել կայքերը: «Ես դա չգիտեմ, այդ տեղեկատվությունը ԱԱԾ-ն է տնօրինում»,- հավելեց տեղեկատվության անվտանգության մասնագետը:

--0--ԿԿ