Լկտի սուտ է, ոչ մի ռազմավարական օբյեկտ չի խոցվել. Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 14, 24News

արծրուն

«Հակառակորդի հակագրոհի արդյունքում, հա՞, դուք նորմա՞լ եք:

Ռազմավարական օբյեկտ է խոցվել, հա՞. և դուք ուզում եք ասել, որ ՀՀ-ին եք ծառայո՞ւմ:

Այդպես լավ չի. X, Y-ով կոորդինատները տվեք, Զաքիրը հստակ տեղն իմանա։

Լկտի սուտ է, ոչ մի ռազմավարական օբյեկտ չի խոցվել։ Մնացածին հետո կանդրադառնամ։

Որպես ՀՀ ԶՈւ-երի սպա՝ իրավապահ մարմինների ուշադրությունն եմ հրավիրում»-գրել է ՊՆ նախկին խոսնակը։

Նշենք, որ Իջանում կստեղծվի ճգնաժամային տեղեկատվական կենտրոն, որի աշխատանքը կղեկավարի Արծորւն Հովհաննիսյանը: Կենտրոնում սահմանային իրավիճակի վերաբերյալ բրիֆինգներ կլինեն:

--00—ԼՄ