Իմ գործընկեր Ջոել Ֆորդևինդը ևս դատապարտում է սահմանին Ադրբեջանի կողմից իրավիճակի սրումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News 

քաղաքական

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը գրում է, որ Հայաստան-Նիդերլանդներ բարեկամության շրջանակի համանախագահ, իր գործընկեր Ջոել Ֆորդևինդը միացել է տարբեր երկրների խորհրդարանականներին, ովքեր դատապարտում են սահմանին Ադրբեջանի կողմից իրավիճակի սրումը։

«Լավ է, որ ՄԱԿ-ը դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի հրետակոծումը։ Դա կարող է հանգեցնել Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր պատերազմի։ Հուսով եմ, որ ԵԱՀԿ-ն կարող է միջնորդել և վերականգնել խաղաղությունը Ադրբեջանի և Հայասստանի միջև», – ասված է Սիմոնյանի գրառման մեջ:

--0--ԿԿ