Դատավոր Աննա Դանիբեկյանը հետաձգեց Քոչարյանի պաշտպանների միջնորդության լուծումը 

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 14, 24News

աննա.

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հետաձգեց պաշտպանական կողմի միջնորդության լուծումը մինչև գործի համար էական հանգամանքների ի հայտ գալը: 

«Դատարանը չի հեռանում խորհրդակցական սենյակ և արձանագրում է, որ միջնորդությունների լուծումը հնարավոր չէ տվյալ պահին, մինչև գործի համար էական հանգամանքների ի հայտ գալը», - հայտարարեց դատավոր Դանիբեկյանը։ 

Դատարանը գտել է, որ միջնորդությունների լուծումը պետք է հետաձգվի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս պահին Վճռաբեկ դատարանի վարույթում է գտնվում պաշտպանական կողմի բողոքը Վերաքննիչ դատարանի որոշման դեմ, որով բեկանվել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու որոշումը։

Բացի դրանից՝ դատարանը հաշվի է առել այն հանգամանքը, որ ներկա պահին ՍԴ-ում քննության առարկա է հանդիսանում ՀՀ Քր․ Օր․-ի 300․1 հոդվածի սահմանադրականության հարցը, որին իր միջնորդության մեջ անդրադարձել է նաև պաշտպան Կարեն Մեժլումյանը։  

Պաշտպանական կողմն առարկեց, խնդրելով պարզաբանել դատարանի որոշումը, սակայն դատարանը հարկ չհամարեց դա անել։ 

Այս պահին դատական նիստն ընդմիջվել է։

 

--00—ԼՄ