Երևանում 26 ամսում ՋԷԿ կառուցելու պայմանագիրը ստորագրվեց․ կներդրվի 250 մլն ԱՄՆ դոլար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 13, 24News

Thumbnail

Երևանի տարածքում 250 մեգավատտ հզորությամբ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան կառուցելու վերաբերյալ համաձայնագիրը ստորագրվեց:

Ստորագրող կողմերը երեքն էին՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը, Ռենկո ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինին և Արմփաուեր ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Քրիստիան Կուկուռակինը։

250 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ այս ներդրումային ծրագրում ներգրավված են իտալական Ռենկո, իտալական պետական Սիմեստ ու գերմանական Սիմենս ընկերությունները։ Ջերմաէլեկտրակայանը կկառուցվի 26 ամսվա ընթացքում ու այլ ջերմաէլեկտրակայանների համեմատ էլէներգիայի արժեքը կլինի ամենացածրը՝ 27,4 դրամ 1 կիլովատտ/ժամի համար։ Նոր ՋԷԿ-ի շինարարության մեջ կներգրավվի 1000-1200 մարդ, շահագործման ժամանակ կստեղծվի 230 աշխատատեղ։ Կայանի կառուցումը նախատեսվում է սկսել ֆինանսական ամփոփումից հետո: 

Ստորագրման արարողությանը հաջորդել է ասուլիս: