Մեհրիբան Ալիևան լավ կանի մտորի՝ ինչպես է ստացվում, որ միշտ պարտվում են. Մակունց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News 

Հայ-ադրբեջանական սահմանին սադրանքներ հրահրելով Ադրբեջանի իշխանությունը փորձում է շեղել իր քաղաքացիների ուշադրությունը ներքաղաքական մի շարք հարցերից: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Մենք հաղթած կողմ ենք, իսկ հաղթած կողմը պարտադրում է խաղաղություն: Խաղաղության կոչը չպետք է շփոթել այլ հանգամանքների հետ: Խաղաղության կոչը մարդասիրական կոչ է, բայց մենք պարտադրելու ենք խաղաղություն: Իսկ Մեհրիբան Ալիևան լավ կանի մտորի՝ ինչպես է ստացվում, որ միշտ պարտվում են»,- ընդգծեց Մակունցը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ