Զոհված ժամկետայիններն առաջնագծում չեն եղել․ Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News 

Արծրուն Հովհաննիսյան

«Տավուշում,հուլիսի 14-ին ադրբեջանական կրակից զոհված ժամկետային երկու զինծառայողն առաջնագծում չեն եղել»,-այս մասին տեղեկացնում է Իջևանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը։

«Զոհված զինծառայողներն առաջնագծում չեն եղել, բայց քանի որ մարտական գործողություններ են ընթանում, այժմ բոլոր օղակները և բնագծերը մարտի մեջ են»,- նշել է  նա։

Ինչպես ավելի վաղ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը հայտարարել էր Տավուշում գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ: