Իրավապահների կողմից հետախուզվող հաղորդավարուհի Դինա Ակոպովնան արգելանքից ազատ է արձակվել

ԵՐԵՎԱՆ, Նոյեմբեր 13, 24News

Thumbnail

 ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալված,  ԱՄՆ իրավասու մարմինների կողմից հետախուզվող հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը (Դինա Ակոպովնա) արգելանքից ազատ է արձակվել:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

«ԱՄՆ իրավասու մարմինների կողմից հետախուզվող ՀՀ քաղաքացի Դիանա Հակոբի Գրիգորյանը ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվել և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի ձերբակալվածների պահման վայր էր տեղափոխվել: Դ. Գրիգորյանի ձերբակալման վերաբերյալ նույն օրը ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել է ԱՄՆ իրավասու մարմիններին: Հիմք ընդունելով ԱՄՆ իրավասու մարմիններից ստացված պատասխանը՝ Դ. Գրիգորյանին կալանավորելու մասին միջնորդություն դատարան չի ներկայացվել, և նա ազատվել է արգելանքից»,- նշեցին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից: