Բավ է բռնությանն ու սադրանքին. իսպանացի պատգամավորը՝ Ադրբեջանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News 

ю

Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյառիտուն, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողություններին, նշել է, որ բավ է բռնությանն ու սադրանքին:

«Մինչ աշխարհը կոչ է անում երկխոսության և բանակցությունների, Ադրբեջանը նախընտրում է հարձակվել Հայաստանի վրա: Բավ է բռնությանն ու սադրանքին»,- այս մասին պատգամավորը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: