Կարևոր դիրք ենք վերցրել, հակառակորդն ավելի քիչ հնարավորություն կունենա կորուստներ պատճառել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News 

Հայկական զինված ուժերը մեծ կարևորության դիրք են ձեռք բերել Տավուշի սահմանային գոտում։ Թե՛ հակառակորդի, թե՛ հայկական կողմի համար այն շատ լուրջ նշանակություն ունի։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտարարել է «Ողջ մնալու արվեստ» ՌՀՀԿ ղեկավար, առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարտանովը։

«Շատ եմ ափսոսում մարդկային կորուստների համար, բայց հաշվի առնելով, որ պատերազմական իրավիճակը փոխվելու, ակտիվանալու դեպքում ավելի քիչ հնարավորություն է թողնվելու հակառակորդին, որ մեզ կորուստներ պատճառի, այս դիրքն ամեն գնով պետք է պահել»,- ասել է նախկին հետախույզը։

Վարտանովի խոսքով՝ ադրբեջանցիները հուլիսի 12-ին ՈՒԱԶ-ով մոտեցել են դիրքին և չեն իմացել, որ իրավիճակ է փոխվել դրա հետ կապված։ Դիրքը մերոնք վերցրել են իրենց հսկողության տակ, որը ՀՀ սահմանում էր գտնվում, բայց նրանք պարբերաբար գալիս էին այդտեղ, զբաղեցնում առանց միջամտումների։ Հիմա եղավ հակառակը։ Մերոնք այդ դիրքը վերցրել են ու ասել են՝ հետ վերադարձեք։ Չեն խոցել, չեն ոչնչացրել։   

«Նրանք կարող էին տեսնել, որ այդ դիրքն ադմինիստրատիվ առումով ՀՀ սահմանում է։ Կարող էին կապվել 3-րդ բնակային կորպուսի հրամանատարության հետ և մեքենան հետ քաշեին։  Բայց քանի որ իրենք ուրիշ քայլով գնացին, համապատասխան հակահարված ստացան»,- ասել  նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ