Ադրբեջանի իշխանություններն իրենց ոչ հաշվենկատ քայլերով բավականին վատ դրության մեջ են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News  

Աբրահամյան

Ադրբեջանի իշխանություններն իրենց ոչ հաշվենկատ քայլերով իրենք իրենց բավականին վատ դրության մեջ են դրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Հենակետ» վերլուծական կետրոն ՀԿ ղեկավար Տիգրան Աբրահամյանը։

«Բաքվում արդեն մի քանի օր է անցկացվող հանրահահավաքներն արդեն դուրս են եկել վերահսկողությունից, իսկ փողոց դուրս եկածները տարբեր պաշտոնյաների հրաժարականները պահանջելուց բացի պատերազմական կոչեր են հնչեցնում։

Կգնա՞ Ալիևը լայնամասշտաբ ռազմական գործողությունների, թե՞ ոչ. երկու ճանապարհն էլ իշխանությանը տապալման ռիսկերը էականորեն մեծացնելու է»։

--0—ՄՀ