Վերջին 1 օրում COVID-19-ից 11 մարդ է մահացել. այլ պատճառով մահերի թիվը 5 է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 15, 24News

մահ

Հուլիսի 15-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 33005 դեպք, որից 21348-ը՝ առողջացած, 592-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10876 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 139220 թեստավորում:
 
Այսպիսով, ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 515 նոր դեպք և 619 առողջացած։
 
Վերջին 1 օրում կորոնավիրուսից 11 մարդ է մահացել: Առողջապահության նախարարությունը մահվան դեպքերի մասին հայտնում է, որ պացիենտները եղել են 82 (կին), 63 (կին), 90 (տղամարդ), 77 (կին), 75 (կին), 53 (տղամարդ), 88 (կին), 84 (տղամարդ), 62 (կին), 84 (տղամարդ) և 88 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 189 է:

 

--00—ԼՄ