ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News
Կոնֆլիկտի աստիճանն այնքան մեծ չէ, որպեսզի Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտություն ունենա։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է տեղեկատվական կենտրոնի համակարգող Արծրուն Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանը նշել է, որ ՀՀ ԶՈՒ-երը լիովին ի վիճակի են կատարել իրենց խնդիրները, կոնֆլիկտի աստիճանն այնքան չէ, որպեսզի Հայաստանն անհրաժեշտություն ունենա դիմել ՀԱՊԿ-ին՝ որևէ գործողություն անելու, միջամտելու համար։
--0—ՄՀ