Ադրբեջանի կողմից Տավուշի ուղղությամբ հրադադարի խախտումը խաղաղություն տանող ճանապարհ չէ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 15, 24News

Ալդո

«Ադրբեջանի զինված ուժերի կողմից Տավուշի ուղղությամբ հրադադարի ռեժիմի խախտումը դեպի խաղաղություն տանող ճանապարհ չէ. վստահություն չէ ԵԱՀԿ-ի հանդեպ»: Այդ մասին հայտարարություն է տարածել իտալացի սենատոր Ալդո Դի Բիաջոն:

Պաշտոնյան ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, ըստ որի՝ այս փուլում անհրաժեշտ է զերծ մնալ սադրիչ գործողություններից՝ հրադադարի ռեժիմի տևական պահպանման ուղղությամբ աշխատելու համար:

«Ռազմական էսկալացիան համակեցության և մտադրությունների համընկնման ցանկացած ձևի թշնամին է, առավել ևս` այնպիսի պահի, երբ մի կողմից հեռատեսական քաղաքական լուծումներ են, ինչպես վերջերս Հյուսիսային Մակեդոնիայի անվան ճանաչումը, իսկ մյուս կողմից՝ համաճարակով պայմանավորված արտակարգ իրավիճակը, որը պետք է որ բոլորին վերադարձներ խելամտության դաշտ:

Հասկանալի է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում պետք են դիվանագիտական լուծումներ, այլ ոչ թե փախուստ առաջ: Այդ իսկ պատճառով բոլոր եվրոպական և ոչ եվրոպական հաստատությունները բարոյական պարտավորություն ունեն խուսափելու բախումներից և հակադրություններից՝ առանց մոռանալու այդ փոքրիկ հողակտորի ռազմավարական նշանակությունը, որը նավթատարների և ներգրավված տարբեր խաղացողների հավասարակշռությունների և ռազամավարությունների տարանցման վայր է»,-հայտարարել է Ալդո դի Բաջոն:

--00—ԼՄ