Նախագահը 3 սպայի գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News  

նախագահ

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ ՀՀ նախագահը հուլիսի 7-ին Անդրանիկ Փիլոյանին, Ժիրայր Պողոսյանին և Արտակ Տոնոյանին գեներալ-մայորի զինվորական կոչում շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Արտակ Արտաշի ՏՈՆՈՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում, 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Ժիրայր Համլետի ՊՈՂՈՍՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում:5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Անդրանիկ Սուրենի ՓԻԼՈՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»,- ասված է նախագահի հրամանգրում:

--0—ՄՀ