Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News

կորոնավիրուս

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք: Այս մասին 1TV.ge-ի հաղորդմամբ՝  հայտնել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1003 դեպք:

Ապաքինվել է ևս 3 պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է 873: Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 31 քաղաքացի: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 պացիենտ: Կարանտինի ռեժիմում է մնում 5640 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 244-ը:  --0—ՄՀ