Ջավախքում կորոնավիրուսի տարածման մակարդակը շատ ցածր է. Շիրակ Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 15, 24News

շիրակ

Ջավախքում կորոնավիրուսի տարածման մակարդակը շատ ցածր է: Այնտեղ հատուկենտ դեպքեր են արձանագրվել: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը:

«Վիճակը շատ կայուն և հանգիստ է: Խիստ սահմանափակումներ չկան, մարդիկ զբաղված են իրենց գործերով», - ասել է նա:

Շիրակ Թորոսյանմ ամդրադարձել է նաև վերջին շրջանում արոտավայրերի պատճառով վրաստանաբնակ թուրքերի հետ ծագած վեճերին և ընդգծել, որ ջավախքցիները պետք է կարողանան լիարժեք տիրապետել իրենց պատկանող արոտավայրերին:

«ՏԻՄ-երը պետք է կարողանան այս հարցերը լուծել, որպեսզի հայերը կարողանան զարգացնել գյուղատնտեսությունը, աշխատանք ունենալ:

Բարեբախտաբար, Սամցխե-Ջավախքի նահանգապետը հայտարարել է, որ խնդիրը լուծման փուլում է: Հուսանք, որ ջավախքահայերը կկարողաննա իրենց հողերի վրա զարգացնել իրենց տնտեսությունը», - ասել է պատգամավորը:

--00—ԼՄ