Ադրբեջանական հրետանին այսպես էր խփում մեր գյուղերին. տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 15, 24News

Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութեր է հրապարակել Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ թշնակու կրակոցներից:

«Ադրբեջանական հրետանին այսպես էր խփում մեր գյուղերին հուլիսի 13-14-ին»,-տեսանյութերին կից գրել է ՊՆ նախկին խոսնակը։

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ի ցերեկը՝ ժամը 12:30-ի սահմանում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները անհասկանալի պատճառով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են արել:

Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան:

Հուլիսի 13-ի առավոտյան ադրբեջանական կողմը վերսկսել է կրակոցները, իսկ 14-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանին՝ ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից, դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը հայկական կողմը կրակով կասեցրել է։

Հուլիսի 14-ին գիշերը, ինչպես նաև առավոտյան հակառակորդը վերսկսել է կարկոցները Տավուշի մարզի ուղղությամբ: Թիրախում Բերդ համայնքի քաղաքացիական ենթակառուցվածքներն են: Հուլիսի 14-ի լույս 15-ի գիշերը սահմանին համեմատական անդորր է եղել:

Նշենք, որ բախումների հետևանքով ադրբեջանական կողմն ունի 11 զոհ, հայկական կողմը՝ 4: 

--00—ԼՄ