Իրանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 199 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News

կորոնավիրուս

Իրանում հուլիսի 15-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2388-ով։ Վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 264 հազար 775-ի։ Այս մասին հայտնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը։

Մահացածների ընդհանուր թիվն ավելացել է 199-ով, մահվան դեպքերի թիվը հասել է 13 հազար 410-ի։  Ապաքինվածների թիվն ավելացել է 2291-ով, ընդհանուր առմամբ ապաքինվել է 227 հազար 561 մարդ։

Թեստավորվել է 2 միլիոն 48 հազար 49 մարդ։

--0—ՄՀ