Ամեն ժողովուրդ իր կռիվը գոնե 1 անգամ մինչև վերջ պիտի տա. Սպարապետն ասում էր այսօրվա համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 15, 24News

աշոտ.

Արցախի ԱԺ նախագահի խորհրդական Աշոտ Ղուլյանը հայ-ադրբեջանական սահմանի լարված իրավիճակի վերաներյալ հայտարարություն է տարածել:

«Սահմաններում նորից անհանգիստ է: Անասելի ցավոտ են մեր հերոսների խոցվելու մասին լուրերը, սակայն անթաքույց հպարտություն են պարգևում երկրի սահմաններն ամրապնդելու մեր տղաների անտրտունջ ջանքերը:

Արդեն որերորդ ամառն է, որ մենք ապրում ենք ուժգնացող լարվածության պայմաններում: Բացառություն էր 2016 թվականը, երբ ռազմական էսկալացիան սկսվեց ապրիլի առաջին օրերից: Մեր հակառակորդների սպասելիքներն, ինչպես միշտ, ցնորամիտ են: Այդպես էլ անհասկանալի կմնա նրանց, թե ո՞նց է իր վիճակից ամեն օր դժգոհող ազգը համախմբվում բանակի շուրջ՝ մի կողմ թողնելով ներքին խնդիրներն ու քաղաքական տարբեր հայացքները:

«Ամեն ժողովուրդ իր կռիվը գոնե մեկ անգամ մինչև վերջ պետք է տա», – ասում էր Սպարապետը: Ասում էր հենց այսօրվա համար: Իսկ այս կռվում հոգնել չկա: Տարբերություն էլ չկա՝ սահմանի ո՞ր մասում է՝ Տավուշում, Արցախում, թե՞ մեկ այլ կետում:

Հավերժ հիշատակ մեր նահատակներին: Շուտափույթ ապաքինում՝ վիրավոր տղաներին: Երիցս փառք մեր Բանակին»,-գրել է նա:

--00—ԼՄ