ԲՀԿ-ի և Մալյանի ցույցերը՝ որպես հայ մայրերի և զինվորի բողոք. բլոգերը ֆեյք նյուզ է տարածում

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 15, 24News

1

Լրագրող-բլոգեր, ազգությամբ ադրբեջանցի Ֆուադ Աբասովը իր բլոգային հերթական թողարկման ժամանակ խոսել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակից։ Տեղեկատվության ստուգման կենտրոնը տարածել է բլոգերի տեսանյութը և զգուշացրել, որ այն ֆեյք է:

Ըստ ադրբեջանցի բլոգերի՝ Հայաստանի բնակչությունն այլևս պատրաստ չէ դիմադրություն ցույց տալու հակառակորդին։ Որպես սեփական խոսքերի հիմնավորում՝ Աբասովը ցուցադրում է երկու տեսանյութ։ Առաջինում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ հունիսի 16-ին ԱԱԾ-ի դիմաց կազմակերած բողոքի ակցիան է՝ հաջակցություն Գագիկ Ծառուկյանի։ Լրագրողը, ցուցադրելով այս կադրերը, ոստիկաններին դիմադրություն ցույց տվող պատգամավորներին ներկայացնում է որպես հայ մայրեր, որոնց որդիներին ՀՀ կառավարությունը ստիպողաբար ուղարկում է Արցախ՝ պատերազմելու։ Աբբասովը նշում է, թե հայ մայրերը հոգնել են պատերազմից, և բողոքի այս ակցիան նպատակ ունի վերջ դնելու դրան։

Աղբյուրը հիշեցնում է, որ կադրերն իրականում վերցված են հունիսի 16-ին ԱԱԾ-ի դիմաց տեղի ունեցած ակցիայից, երբ օրակարգում էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։

Տեսանյութին կարող եք ծանոթանալ ստորև:

Բլոգերի ներկայացրած երկրորդ տեսանյութը միտված է ցույց տալու, որ հայ զինվորականները ևս հոգնել են պայքարից, չեն ցանկանում մեկնել հայկական բանակ և հրաժարվում են կրակելուց հակառակորդի ուղղությամբ։ Այս անգամ Աբասովը որպես ապացույց կցում է «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնող Նարեկ Մալյանին բերման ենթարկելու տեսանյութը, որտեղ վերջինս զինվորական համազեգստով է։

Սակայն, ինչպես հայտնի է, Նարեկ Մալյանը զինվորական չէ, և նրան բերման ենթարկելը կապված էր արտակարգ իրավիճակի պայմաններում ակցիաների կազմակերպման արգելքի հետ։

Տեսանյութը՝ ստորև:

Այսպիսով հայտնում ենք, որ բլոգեր Ֆուադ Աբասովը ստում է իր հետևորդներին՝ ասելով, թե հայ ժողովուրդը հրաժարվում է պայքարից։ Կցված տեսանյութերը որևէ առնչություն չունեն պատերազմին մասնակցելու՝ հայաստանցիների պատրաստակաության հետ։ Հայաստանում որևէ միջոցառում չի անցկացվել՝ ըննդեմ Զինված ուժերում ծառայության կամ պատերազմական գործողություններին ներգրավվելու։

--00—ԼՄ