Հայ-ադրբեջանական բախումը սպառնում է տարածաշրջանային կայունությանը․ Մահմուդ Վաեզի

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 15, 24News

Մոհամեդ

Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին թվիթերյան օգտահաշվում հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ հայ-ադրբեջանական սահմանային բախումը սպառնում է 2 երկրների շահերին, ինչպես նաև տարածաշրջանային կայունությանն ու անդորրին։  

«Հակամարտությունների քաղաքական կարգավորումը, որը հաշվի է առնում երկու երկրների շահերը և պետությունների տարածքային ամբողջականությունը, միակ ելքն է ճգնաժամից»,-գրել է պաշտոնյան։

1

Ավելի վաղ հեռախոսազրույց էին ունեցել Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Մոհամադ Ջավադ Զարիֆը: Վերջինս հայտնել է իր երկրի պատրաստակամությունը՝ թուլացնելու երկու երկրների միջև լարվածությունը։

--00—ԼՄ